«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը գլխավորել է իտալական Ա Սերիայի ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակը։
Transfermarkt-ի տվյալներով՝ նիգերիացու արժեքն այժմ կազմում է 120 միլիոն եվրո։
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 մլն եվրո։ Վարկանիշի երրորդ տեղը զբաղեցնում է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն, նրա արժեքը 90 մլն. եվրո է։
Չորրորդ տեղը զբաղեցնում է «Նապոլիի» վրացի եզրային հարձակվող Խվիչի Կվարացխելիան, նա գնահատվում է 85 մլն․ եվրո։ Լավագույն հնգյակը եզրափակում է «ներաձուրիի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլան՝ 75 միլիոն, իսկ «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը 6-րդ տեղում է՝ 70 մլն․ եվրո։