«Բարսելոնայի» փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն խոսել է Մադրիդի «Ատլետիկոյից» վարձավճարով կատալոնական ակումբում հանդես եկող պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշի մասին։
«Ժոաու Ֆելիշը վաստակո՞ւմ է 400 հազար եվրո։ Այո՛։ Սա այն մարդու դեպքն է, ով շատ կարևոր խաղադրույք է կատարում։ Շատ հաճելի է դա լսել մի տղայի կողմից, ով հավանաբար լավագույն մարզավիճակում չէր իր ակումբում, բայց այստեղ նա հիանալի խաղ է ցուցադրում»,- Ռոմեուի խոսքը մեջբերում է L’esportiu-ն։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը կապույտ նռնաքարերի բոլոր մրցաշարերում մասնակցել է յոթ հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: