Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կիսվել է նոր մրցաշրջանի սկզբում թիմի ցուցադրած խաղով։
«Միշտ առաջընթացի տեղ կա, բայց մենք գլխավորում ենք առաջնությունը և Չեմպիոնների Լիգայի մեր խումբը: Ես գոհ եմ թիմի ներկայիս մակարդակից, գոհ եմ նաև իմից»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը:
Այս մրցաշրջանում 33-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 11 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։