«Լեսթերի» նախկին գլխավոր մարզչի մոտ քաղցկեղ է ախտորոշվել

«Լեսթերի» նախկին գլխավոր մարզիչ Քրեյգ Շեքսպիրի մոտ քաղցկեղ է ախտորոշվել, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

59-ամյա անգլիացի մասնագետն այժմ բուժման կուրս է անցնում։

Շեքսպիրը երեք անգամ եղել է Լեսթերի մարզչի օգնականը, այդ թվում՝ Կլաուդիո Ռանիերիի օրոք 2016 թվականին, երբ թիմը դարձավ Պրեմիեր Լիգայի չեմպիոն։