Սոֆյան Ամրաբատը հայտնել է, որ պատրաստ է հանուն թիմի ամեն ինչ անել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը բացատրել է, թե ինչպես է նա գլուխ հանում պաշտպանության ձախ եզրում խաղալուց։ Այս դիրքում կիսապաշտպանը ստիպված է խաղալ Լյուկ Շոուի և Սերխիո Ռեգիլոնի վնասվածքների պատճառով։

«Ես փորձում եմ որքան կարող եմ։ Իհարկե, ես ձախ պաշտպան չեմ, բայց թիմին պետք է, որ ես այնտեղ խաղամ։ Ես խաղում եմ անհրաժեշտ դիրքում և ամեն ինչ տալիս եմ թիմի համար»,- Ամրաբատի խոսքերն է մեջբերում Center Devils-ը։

Մարոկկոյի և Հոլանդիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել այս ամառ «Ֆիորենտինայից»։