Սոֆյան Ամրաբատ. «Իհարկե, ես ձախ պաշտպան չեմ, բայց թիմին պետք է, որ ես այնտեղ խաղամ»

«Մանչեսթեր Յունայթեդի» հենակետային կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը բացատրել է, թե ինչպես է նա գլուխ հանում պաշտպանության ձախ եզրում խաղալուց։

Հիշեցնենք, որ մարոկկացին ստիպված է խաղալ այս դիրքում Լյուկ Շոուի ու Սերխիո Ռեգիլոնի վնասվածքների պատճառով։

«Ես փորձում եմ որքան կարող եմ։ Իհարկե, ես ձախ պաշտպան չեմ, բայց թիմին պետք է, որ ես այնտեղ խաղամ։ Ես խաղում եմ անհրաժեշտ դիրքում և ամեն ինչ տալիս եմ թիմի համար»,- Ամրաբատի խոսքերն է մեջբերում Center Devils-ը։