«Յուվենտուսի» կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլին քննիչներին խոստովանել է, որ խաղադրույք է կատարել ֆուտբոլային հանդիպումների վրա, հայտնում է Corriere della Sera-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆաջիոլիի համար պատիժը մեղմելու համար նրա փաստաբաններն ընդգծում են, որ նա երբեք խաղադրույք չի կատարել այն թիմերի հանդիպումների վրա, որոնցում խաղացել է։ Նրանք նաև նշում են, որ ֆուտբոլիստը խաղային կախվածություն ունի, ինչի պատճառով երիտասարդ տարիքից սկսել է ակտիվ պոկեր խաղալ։
Եթե հետաքննությունը հաստատի Ֆաջիոլիի մասնակցությունն անօրինական խաղադրույքներին, Նիկոլոյին սպառնում են պատժամիջոցներ՝ երեք և ավելի տարով որակազրկման տեսքով, որին կարող է ավելացվել նաև տուգանք՝ սկսած 25 հազար եվրոյից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ֆուտբոլիստը խաղադրույք է կատարել անօրինական հարթակներում։ Սա ստուգվել է քննիչների կողմից, ովքեր մուտք են գործել նրա և շատ այլ պրոֆիլներ: