«Միլանի» հարձակվողը վթարի է ենթարկվել

«Միլանի» հարձակվող Նոա Օկաֆորը լքել է Շվեյցարիայի հավաքականը՝ վթարի ենթարկվելուց հետո, հայտնում է ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ միջադեպի ժամանակ ֆուտբոլիստը եղել է ուղևորի նստարանին։ Ավելի ուշ նա մի քանի կար է ստացել գլխի հատվածում։

Այդ պատճառով նա չի կարողանա մասնակցել Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի Շվեյցարիայի՝ Իսրայելի և Բելառուսի դեմ խաղերին։