«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը երկու ֆուտբոլիստների հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը երկու պաշտպանների՝ 25-ամյա Աարոն Վան-Բիսակայի և 29-ամյա Վիկտոր Լինդելյոֆի հետ, ESPN-ին հայտնել են աղբյուրները։ Միաժամանակ, ակումբի ղեկավարությունը չի շտապում որոշում կայացնել 27-ամյա հարձակվող Անտոնի Մարսիալի հարցում։

Վան-Բիսակայի պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի վերջում, սակայն «Մանչեսթեր Յունայթեդն» ունի այն մինչև 2025 թվականը երկարաձգելու տարբերակ։ Ակումբը մտադիր է օգտվել այս տարբերակից և պատրաստվում է նաև բանակցություններ սկսել նոր երկարաժամկետ պայմանագրի շուրջ։

Նման իրավիճակում է Լինդելյոֆը։ Նա «մանկունիանցիների» հետ պայմանագիր ունի մինչև մրցաշրջանի ավարտը՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ «Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է օգտագործել այս տարբերակը և շվեդին պահել մինչև 2025 թվականի ամառ։