Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է թիմի նորեկ Արդա Գյուլերի մասին։
«Գյուլերը հիանալի տղա է՝ արտասովոր տաղանդով: Ափսոս, որ վնասվածքի պատճառով նա դեռ հնարավորություն չի ունեցել դա ապացուցել «Ռեալի» երկրպագուներին։
Նրան փայլուն կարիերա է սպասվում, եւ մեծ երջանկություն կպարգեւի «Ռեալի» երկրպագուներին։ Նրան պետք է թույլ տալ լինել Արդա Գյուլեր և չպետք է ճնշել կամ համեմատել որևէ մեկի հետ: Նույնիսկ ինձ հետ»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Գյուլերը «Ռեալ» է տեղափոխվել «Ֆեներբախչեից» 2023 թվականի հուլիսին։ Տրանսֆերային գումարը կազմել է 20 միլիոն եվրո։18-ամյա խաղացողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt-ը Գյուլերին գնահատում է 15 միլիոն եվրո։