«Լայպցիգի» հարձակվող Լուա Օպենդան հաջորդ ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն ուղղված է հարձակվողի ձեռքբերմանը։ «Լայպցիգը» պատրաստ է ռմբարկուից բաժանվել հունիսից ոչ շուտ։ Նշվում է, որ 23-ամյա ֆուտբոլիստին հետևում են նաև «Չելսին» և «Լիվերպուլը»:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «Բուլզի» կազմում անցկացրել է 11 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 35 մլն եվրո։