Արգենտինացի «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ՄԼՍ-ի մրցաշրջանի ավարտից հետո վարձավճարով ոչ մի ակումբ չի գնա։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող Գիլեմ Բալագեն։
«Մեսսին մոտ մեկ ամիս արձակուրդ կունենա, ինչպես մյուս ֆուտբոլիստները: Այսպիսով, մոռացեք Սաուդյան Արաբիայի և այլ բաների մասին: «Ինտեր Մայամիի» մրցաշրջանի վերջին հանդիպումը կկայանա հոկտեմբերի 21-ին։ Նոյեմբերին Արգենտինայի հավաքականը հանդիպումներ կունենա ԱԱ-2026-ի ընտրական փուլում, այդ թվում՝ Բրազիլիայի ընտրանու հետ։ Իսկ մոտ մեկ ամիս հանգստից հետո (իսկ ընկերական հանդիպումներն այս ընթացքում չի կարելի բացառել) կգա նախամրցաշրջանային մարզումների ժամանակը»,- գրել է Բալագեն սոցցանցերում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին կարող է հայտնվել Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբում։