Կիլիան Մբապպեն ստիպված կլինի նոր գործակալ գտնել

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն ստիպված կլինի նոր գործակալ գտնել։ Նրա մայրը, ով երկար տարիներ զբաղվել է որդու գործերով, չի ստացել ՖԻՖԱ-ի արտոնագիր և չի կարող ապագայում ներկայացնել նրա շահերը, հայտնում է Marca-ն։

Մբապպեի մայրը ընդգրկված չէ ՖԻՖԱ-ի արտոնագիր ստացած գործակալների ռեեստրում։ Ըստ այդմ՝ նա չի կարողանա բանակցել որդու անունից։

Կիլիան Մբապպեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2018 թվականից։ Ֆրանսիացի հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:

Այս մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է ութ հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է ութ գոլ։