Պարագվայի դարպասապահ. «Հուսով եմ, որ Լիոնել Մեսսին չի խաղա»

Ուրբաթ գիշերը Արգենտինայի և Պարագվայի հավաքականները կհանդիպեն ԱԱ-2026-ի ընտրական փուլում:

Պարագվայի հավաքականի դարպասապահ Կարլոս Կորոնելը, ով ակումբային մակարդակով ներկայացնում է «Նյու Յորք Ռեդ Բուլզը», հույս ունի, որ Լիոնել Մեսսին չի խաղա:

«Արգենտինայում խաղալը երբեք հեշտ չի լինի։ Ես արդեն խաղացել եմ Մեսսիի դեմ, ուստի հուսով եմ, որ նա չի խաղա: Չգիտեմ, թե ինչպես է նա զգում, բայց նրանք ունեն այլ լավ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փոփոխություններ կատարել:

Ամեն ինչ կարող է պատահել: Ամեն ինչ կանենք դրական արդյունքի հասնելու համար»,- Կորոնելի խոսքերն է մեջբերում Goal-ը: