Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ ՊՍԺ-ի, «Լիլի», «Նիցցայի» նախկին մարզիչ Քրիստոֆ Գալտիեն պայմանագիր է կնքել քաթարական «Ալ-Դուխայիլ» ակումբի հետ։
Գործարքն այժմ ավարտված է Քաթարում։ Անցած մրցաշրջանն այնքան էլ հաջող չէր ֆրանսիացի մասնագետի համար։
ՊՍԺ-ի հետ նա դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից 1/8 եզրափակիչ փուլում, փարիզցիների հետ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, սակայն մրցաշրջանի վերջում նա սկանդալի մեջ ընկավ, իսկ հուլիսին խզեց պայմանագիրը։
Հիշեցնենք, որ Ֆելիպե Կոուտինյոն այժմ հանդես է գալիս «Ալ-Դուխայիլում»: