Բուկայո Սական՝ «Արսենալի»՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Արսենալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը։

Երկրպագուները լավագույնն են ընտրել վինգեր Բուկայո Սակային, ով աշնան առաջին ամսում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

8 տուրից հետո «Արսենալը» 20 միավորով երկրորդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում՝ գոլերի տարբերությամբ զիջելով միայն «Թոթենհեմին»։