«Բետիսը» Իսկոյի վերաբերյալ որոշում է կայացրել

Իսպանացի կիսապաշտպան Իսկոն կարող է մնալ «Բետիսում», այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը գոհ է 31-ամյա ֆուտբոլիստի ելույթներից և պատրաստ է նոր պայմանագիր կնքել նրա հետ։

Կիսապաշտպանի և «Բետիսի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի հունիսի վերջին։

Իսկոն այս ամառ միացավ «Բետիսին»՝ ազատ գործակալի կարգավիճակով։