«Թոթենհեմի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է «Նապոլիում» աշխատանքի անցնելու լուրերի մասին։
54-ամյա մասնագետը նյութ է հրապարակել, որում գրել է, որ չի նախատեսում մոտ ապագայում աշխատանքի վերադառնալ։
«Ես լսում եմ շշուկներ, որոնք ինձ ավելի են մոտեցնում, բայց կրկնում եմ, որ այս պահին միայն ցանկություն կա շարունակել մնալ տեղում և վայելել ընտանիքիս հետ», – գրել է Կոնտեն իր սոցիալական ցանցերում:
