Տիագո Ալկանտարան 10 տարի անց կարող է վերադառնալ «Բարսելոնա»

«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան 10 տարի անց կարող է վերադառնալ «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբի ղեկավարությունը դիտարկում է 32-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։

Ալկանտարայի պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը, և «Լիվերպուլը» դժվար թե երկարաձգի այն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մերսիսայդցիները պատրաստ են ձմռանը բաժանվել ֆուտբոլիստից։

Ըստ Sport.es-ի՝ «Բարսելոնան» հետևում է իրավիճակին և պատրաստ է հրավիրել Ալկանտարային, եթե նա ամռանը դառնա ազատ գործակալ:

Հիշեցնենք, որ Տիագո Ալկանտարան «Բարսելոնայի» սան է, որտեղից 2013 թվականին մեկնել է «Բավարիա», իսկ 2020 թվականին տեղափոխվել «Լիվերպուլ»։