Ռոմելու Լուկակուն հրաժեշտ է տվել Էդեն Ազարին

«Ռոմայի» հարձակվող Ռոմելու Լուկակուն դիմել է բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին, ով հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

«Էդեն, լսեցինք, որ դու գնում ես։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել հավաքականում երկար տարիների համատեղ գործունեության համար, ես և դու միասին ենք մեծացել, իսկ քո եղբոր հետ խաղացել ենք Բելգիայի երիտասարդական հավաքականում։ Դուք մեզ բոլորիս շատ հրաշալի խաղային պահեր տվեցիք:

Ինձ համար դու մտել ես բելգիական ֆուտբոլի պատմության մեջ։ Բացարձակ հաճույք էր քեզ հետ խաղալը»,- Լուկակուի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։

Ազարը խաղացել է «Ռեալում», «Չելսիում» և «Լիլում»: 2022/2023 մրցաշրջանում բելգիացին անցկացրել է 10 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։