Ռիո Ֆերդինանդը նշել է, թե ով է Պրեմիեր Լիգայի լավագույն պաշտպանը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը նշել է, թե Պրեմիեր Լիգայի որ ֆուտբոլիստն է լավագույնը կենտրոնական պաշտպանի դիրքում։

«Սալիբան շատ լավն է, նա միշտ հանգիստ է գնդակով և առանց գնդակի: Բայց ես չեմ կարծում, որ նա այդքան հաջողության կհասներ առանց ուժեղ խաղընկերների, քանի որ Գաբրիելը նույնպես արժանի է գովասանքի։ Լավագույն կենտրոնական պաշտպա՞նը։ Այս պահին ես այդպիսին եմ համարում Ջոն Սթոունսին»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Metro-ն։

Ջոն Սթոունսը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2016 թվականի ամռանը՝ «Էվերթոնից»: Տրանսֆերային գումարը կազմել է 55,6 մլն եվրո Այս մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Պրեմիեր Լիգայի մեկ հանդիպման։