Պեպ Գվարդիոլան ընտրություն է կատարել Դիեգո Մարադոնայի ու Լիոնել Մեսսիի միջև

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան համեմատել է լեգենդար Դիեգո Մարադոնային ու «Ինտեր Մայամիի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին։

«Ես տեսա Մարադոնային ու Մեսսիին։ Ինչո՞վ է տարբերվում Մեսսին: Հիշում եմ Ասիայի նախամրցաշրջանային շրջագայությունը։ Նա Արգենտինայից ժամանեց հոգնած ու կոտրված։

Առաջին խաղակեսից հետո հաշիվը 0:0 էր, նա նստած էր պահեստայինների նստարանին։ Մրցաշարի կազմակերպիչն ասաց. «Խաղադաշտ մտցրու Մեսսիին, հակառակ դեպքում մենք քեզ չենք վճարի: Վերջին 20 րոպեներին Լեոյի հեթ-տրիկի շնորհիվ 3:0 հաշվով հաղթանակի հասանք։

Մարադոնան իր ժամանակի ամենաուժեղ ֆուտբոլիստն էր, բայց այն բանից հետո, ինչ տեսա… Կներեք, բայց Լեոն բոլորովին այլ բան է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։