Իլկայ Գյունդողան․ «Մենք կարող ենք դուրս գալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ և նույնիսկ հաղթել այն»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը պատասխանել է Չեմպիոնների Լիգայում կատալոնական թիմի հեռանկարների մասին հարցին։

«Եթե մենք կարողանանք հետևողական լինել խաղադաշտում յուրաքանչյուր խաղում՝ չմտածելով այն արդյունքների մասին, որոնց մենք հույս ունենք հասնել, քանի որ մյուս թիմերը նույնպես շատ լավն են, մենք կարող ենք հեռուն գնալ:

Կարծում եմ՝ մենք կարող ենք դուրս գալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ և նույնիսկ հաղթել այն։ Բարեբախտաբար, մենք ունենք մարզիչ և մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր արդեն հաղթել են այս մրցաշարում»,- Գյունդոգանի խոսքերն է մեջբերում Sport-ը։

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Իլկայ Գյունդողանը «Բարսելոնա» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Սիթիից»: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։