Հարի Մագուայր. «Ես կպայքարեմ հիմնական կազմում տեղի համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը խոսել է անցած ամառ լոնդոնյան «Վեսթ Հեմ» իր ձախողված տեղափոխության մասին։

««Վեսթ Հեմ» գնալու իրական հնարավորությունը համաձայնեցված չէր երկու թիմերի և իմ միջև: «Վեսթ Հեմը» մեծ ակումբ է, բայց ես դեռ ամբողջությամբ կենտրոնացած եմ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու վրա:

Ես ցանկանում եմ և կպայքարեմ հիմնական կազմում տեղի համար»,- X սոցիալական ցանցում (նախկին Twitter) Մագուայրի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։