Անգլիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է իր ապագայի մասին:
«Ֆուտբոլում հաճախ նշում են, որ երբ ֆուտբոլիստը դառնում է 30 տարեկան, նրա կարիերան մոտենում է ավարտին: Այնուամենայնիվ, ես նոր եմ սկսում իմ կարիերայի երկրորդ մասը։
Ես ուզում եմ ևս ութից ինը տարի անցկացնել բարձր մակարդակի վրա: Այժմ կան տարբեր պայմաններ, որոնք թույլ են տալիս ավելի երկար խաղալ։ Մեսսին, Ռոնալդուն, Իբրահիմովիչը միայն 30 տարեկանից հետո են ավելի լավը դարձել»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել անցած ամառ։ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա հարձակվողը 7 հանդիպում է անցկացրել, դարձել ութ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։