Ֆիլիպո Ինձագին գլխավորեց իտալական ակումբը

«Սալերնիտանա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է իտալացի մասնագետ Ֆիլիպո Ինձագիի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։

Ավելի վաղ լրագրող Նիկոլո Շկիրան հայտնել էր, որ Ինձագին պայմանագիր կկնքի սալեռնոյի ակումբի հետ մինչև 2024 թվականի ամառ։

50-ամյա իտալացի մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Բ Սերիայում հանդես եկող «Ռեջինան»։ Մարզչական կարիերայի ընթացքում Ֆիլիպոն աշխատել է նաև «Միլանում», «Վենետիկում», «Բոլոնիայում», «Բենևենտոյում» և «Բրեշիայում»։