Transfermarkt-ը հրապարակել է անգլիական Պրեմիեր Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված վարկանիշային աղյուսակը:
Ցուցակը գլխավորում է «Մանչեսթեր Սիթիի» ռմբարկու Էրլինգ Հոլանդը։ Trabafermarkt-ը նորվեգացուն գնահատում է 180 միլիոն եվրո:
«Արսենալի» ֆուտբոլիստներից մեկը՝ Բուկայո Սական, հետ է մնում 60 միլիոնով, երրորդ տեղում «Մանչեսթեր Սիթիի» մեկ այլ ֆուտբոլիստ է Ֆիլ Ֆոդենը՝ 110 միլիոնով։
Չորրորդ և հինգերորդ տեղերը կրկին կիսում են «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները՝ կիսապաշտպաններ Դեկլան Ռայսը և Ռոդրի Էրնանդեսը։ Նրանցից յուրաքանչյուրը գնահատվում է 100 միլիոն եվրո։