Կրիշտիանու Ռոնալդուն լավագույնն է այս ցուցանիշով Լիոնել Մեսսիից ու Էրլինգ Հոլանդից

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «FourFourTwo»-ի վարկածով գոլային իրավիճակներում լավագույնն է ավարտում:

Ֆուտբոլային պարբերականներից մեկը հրապարակել է ֆուտբոլիստների ցուցակ, ովքեր լավագույնս օգտագործում են իրենց գոլային պահերը։

Ըստ փորձագետների՝ այս ցուցանիշով առաջատարը Կրիշտիանու Ռոնալդուն է։ Լավագույնների երկրորդ հորիզոնականում է «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը։

Ավելացնենք, որ «Բավարիայի» նորեկ Հարի Քեյնը 11-րդ տեղում էր, իսկ ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապպեն՝ միայն 15-րդը։ Իր կարիերայի ընթացքում Ռոնալդուն անցկացրել է 979 խաղ, որոնցում խփել է 726 գոլ և կատարել 231 գոլային փոխանցում։