Կրիշտիանու Ռոնալդուին սպառնում է պատիժ

Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին սպառնում է պատիժ՝ մտրակի 99 հարվածի տեսքով։

Պատիժը կիրականացվի, եթե հարձակվողը կրկին այցելի Իրան։ Այս մասին հայտնում է Index HR-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նման խիստ պատժի պատճառ է դարձել պորտուգալացու պահվածքը՝ Ռոնալդուն գրկել և համբուրել է իրանցի արտիստին «Պերսեպոլիսի» հետ Ասիայի Չեմպիոնների Լիգայի արտագնա հանդիպումից հետո (հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին, հաղթել է «Ալ-Նասրը» 2։0 հաշվով)՝ դրանով իսկ խախտելով երկրի ամենախիստ օրենքները։

Հարկ է նշել, որ Ֆաթիման (այդպես է արտիստի անունը) հաշմանդամություն ունեցող անձնավորություն է, ինչպես նաև պորտուգալացի ֆուտբոլիստի մեծ երկրպագու, ուստի հանդիպումը նրա համար մեծ նշանակություն ուներ, սակայն հեռակա որոշում է կայացվել, որ պորտուգալացին պետք է տուգանվի մտրակի 99 հարվածով, եթե նա նորից Իրան վերադառնա։

Այս մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում անցկացրած 11 խաղում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Սաուդյան Արաբիայի առաջնության ինը տուրից հետո «Ալ-Նասրը» 19 միավորով երրորդ տեղում է։