Կառլո Անչելոտտին մագիստրոսի կոչում է ստացել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մագիստրոսի կոչում է ստացել Պարմայի համալսարանից։ Այս մասին հայտնում է Corierre dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 64-ամյա իտալացի մասնագետին շնորհվել է մագիստրոսի կոչում կանխարգելիչ և հարմարվողական ֆիզիկական ակտիվության գիտատեխնիկական սկզբունքների ոլորտում՝ ֆուտբոլային նվաճումների և անձնական որակների համար։

Հիշեցնենք, որ Անչելոտտին Մադրիդի «Ռեալի» ղեկին է 2021 թվականից։ Նախկինում իտալացի մասնագետը գլխավորել է անգլիական «Էվերթոնը»։