Կառլո Անչելոտտին՝ Բրազիլիան գլխավորելու մասին. «Եկեք խոսենք այլ բանի մասին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին չի պատասխանել Բրազիլիայի հավաքականը հնարավոր գլխավորելու մասին հարցին։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ հաջորդ ամառ իտալացի մասնագետը կլքի «սերուցքայինների» ճամբարը և կդառնա Բրազիլիայի հավաքականի նոր մարզիչը։

«Բրազիլիա՞։ Տաբու թեմա է։ Եկեք խոսենք այլ բանի մասին»,- նշել է Անչելոտին Madrid Universal-ին:

64-ամյա մարզիչը Մադրիդի «Ռեալը» գլխավորում է 2021 թվականից։ Անչելոտիի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։