«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Քևին Նոլանը արձագանքել է բելգիացի հարձակվող Էդեն Ազարի՝ կարիերան ավարտելու որոշմանը։
Մանսագետի կարծիքով՝ Ազարի մակարդակի ֆուտբոլիստը կարող էր հանդես գալ ամենաբարձր մակարդակով դեռ երկար տարիներ։
Նոլանը խոստովանել է, որ կցանկանար «Վեսթ Հեմում» տեսնել «Չելսիի» և «Ռեալի» նախկին վինգերին։
«Ազարը կխաղար «Վեսթ Հեմում»։ Համոզված եմ, որ եթե նա ցանկանար գալ ու ուժերը փորձել մեզ մոտ, մենք պատրաստ կլինեինք։ Ես չգիտեմ, թե ինչ է մտածում գլխավոր մարզիչը (Դևիդ Մոյեսը), բայց ես անպայման կցանկանայի աշխատել նրա հետ»,- Նոլանի խոսքերն է մեջբերում TalkSport-ը։