Իտալական ակումբը չի ցանկանում գնել Ջեյդոն Սանչոյին

«Յուվենտուսը» չի ցանկանում ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոյին։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ «Յուվենտուսը» առաջին հերթին կփորձի նոր կիսապաշտպան ձեռք բերել հունվարին։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմն այս պահին չի պատրաստվում ֆուտբոլիստներ գնել, քանի որ մարզիչը կազմը համարում է ամբողջական։

Հիշեցնենք, որ Սանչոն մրցաշրջանի սկզբում կոնֆլիկտ էր ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։