«Ինտեր Մայամին» կարող է պայմանագիր կնքել Լուիս Սուարեսի հետ

«Ինտեր Մայամին» կարող է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» ևս մեկ նախկին ֆուտբոլիստի հետ։

Լուիս Սուարեսը ներկայումս պատկանում է բրազիլական «Գրեմիոյին», սակայն կհեռանա ակումբից տարեվերջին, երբ ավարտվի նրա գործող պայմանագիրը։ Ուրուգվայցու հեռանալը վերջերս հաստատել է «Գրեմիոյի» մարզիչը։

Ինչպես հայտնում է Inter Miami FC Hub-ը, առաջիկա օրերին Մայամիում հանդիպում կանցկացվի՝ քննարկելու հունվարին 36-ամյա հարձակվողի հնարավոր ժամանումը։ Բացի այդ, ամերիկյան ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ։

Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամիին» արդեն պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» երեք նախկին ֆուտբոլիստների հետ, նրանք են՝ Լիոնել Մեսսին, Ժորդի Ալբան և Սերխիո Բուսկետսը։