Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է այն փաստը, որ հարձակվող Հարի Քեյնը երկու հանդիպում անընդմեջ գոլ չի խփել։
«Քեյնը երկու խաղ անընդմեջ գոլ չի՞ խփել: Նրա բախտը չի բերել։ Նույնն էր «Կոպենհագենի» դեպքում։ Նրա երկու հարվածները շատ վտանգավոր էին։ Այդ իսկ պատճառով ես խոսելու ոչինչ չունեմ»,- ասել է Տուխելը Bild-ին։
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնությունում Քեյնը դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։