Թոմաս Տուխելը ամփոփել է «Ֆրայբուրգի» նկատմամբ տարած հաղթանակը

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Բունդեսլիգայի 7-րդ տուրի խաղում «Ֆրայբուրգի» նկատմամբ տարած հաղթանակը (3-0)։

«Իհարկե, ես գոհ եմ խաղից և արդյունքից։ Շատ լավ ելույթով արժանի էինք հաղթանակի։ Մենք կենտրոնացած ու դինամիկ խաղացինք սկզբից մինչև վերջ։

Մենք շատ գոլային պահեր ստեղծեցինք և շատ բան թույլ չտվեցինք մրցակցին»,- մարզչի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։