«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան մոտ ժամանակներս կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, հայտնում է Sky Sport Italia-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 9-ի առավոտյան հանդիպում է կայացել Գարսիայի, «Նապոլիի» նախագահ Աուրելիո դի Լաուրենտիսի և ակումբների այլ ղեկավարների մասնակցությամբ։ «Նապոլին» շուտով որոշում կկայացնի 59-ամյա մասնագետի ապագայի վերաբերյալ։
Գարսիան գլխավորել է «Նապոլին» այս ամառ՝ գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելով Լուչանո Սպալետտիին, ում հետ նեապոլցիները դարձել են Իտալիայի չեմպիոն։
8 տուրից հետո «Նապոլին» 14 միավորով Ա Սերիայի հինգերորդ տեղում է՝ 7 միավորով զիջելով առաջնության առաջատար «Միլանին»։