Ռոմելու Լուկակու․ «Հիմա ես լռում եմ»

«Ռոմայի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է իր ելույթը նոր թիմում։ Բելգիացին հռոմեական ակումբ է տեղափոխվել այս ամառ։

«Ո՞րն է իմ ձևի գաղտնիքը. Ես պրոֆեսիոնալ եմ: Ամառվա ընթացքում շատ մարդիկ խոսում էին իմ մասին, հիմա ես լռում եմ։ Փոխարենը ես խաղադաշտում ցույց եմ տալիս, թե ինչ կարող եմ անել թիմի համար։ Մենք ուրախ ենք, որ հաղթեցինք, պետք է շարունակենք նույն ոգով»,- Լուկակուի խոսքը մեջբերում է «Ռոմայի» պաշտոնական կայքը։

Իտալիայի առաջնության ութ տուրից հետո «Ռոման» 11 միավորով տասներորդ տեղում է։

Այս մրցաշրջանում նա ութ հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և դարձել 7 գոլի հեղինակ։