«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի պարտությունը Լոնդոնի «Արսենալի» հետ խաղում (0-1)։
«Առաջին խաղակեսում 10-15 իսկապես լավ հնարավորություններ ունեինք, բայց նրանք լավ սկսեցին երկրորդ խաղակեսը: Խաղը լարված էր։ Ամեն ինչ որոշվեց մեկ անդրադարձով։ Մենք շատ լավ էինք պաշտպանվում, խաղացողներն ամեն ինչ տվեցին։ Դա ֆուտբոլ է, մենք պարտվեցինք:
Մենք կվերադառնանք ավելի ուժեղ։ Այս խաղացողներին ես ճանաչում եմ երկար տարիներ և միասին շատ բանի ենք հասել։ Պատիվ և արտոնություն է տեսնել նրանց վազում և պայքարում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Արսենալն» ունի 20 միավոր եւ Պրեմիեր Լիգայի երկրորդ տեղում է։ Հաջորդ տուրում լոնդոնցիները հոկտեմբերի 21-ին արտագնա խաղում կխաղան «Չելսիի» հետ, իսկ նույն օրը «Սիթին» կընդունի «Բրայթոնին»։