Պեպ Գվարդիոլա․ «Երկու թիմերն էլ լավ էին պրեսինգ անում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 8-րդ տուրում «Արսենալից» կրած պարտությունից հետո (0-1) կիսվել է իր մեկնաբանությամբ։

«Մենք փորձեցինք առավելագույնը։ Կարծում եմ՝ երկու կողմերում էլ շատ շանսեր չկային։ Երկու թիմերն էլ լավ էին պրեսինգ անում։ Խաղը լարված էր, և ի վերջո, մեկ գործողությունից հետո մենք պարտվեցինք այն։

Տասը րոպե «Արսենալն» ուներ առավելություն, իսկ հետո խաղը հավասարվեց։ Մենք էլ ունեցանք մեր պահերը, բայց ընդհանուր առմամբ լարված հանդիպում ստացվեց։ Ցավոք, նրանք հաղթեցին։

Շնորհավորում եմ «Արսենալին»։ Մենք հստակ գիտենք, թե ինչ պետք է անենք և անում ենք դա։ Մենք կվերադառնանք ու կշարունակենք մեր աշխատանքը։ Մենք առաջ ենք գնալու»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։