«Միլանը» և Ֆրանսիայի հավաքականը ծաղրել են Օլիվյե Ժիրուին

«Միլանը» ծաղրել է թիմի հարձակվող Օլիվյե Ժիրուին։ Ռոսոներիները իրենց կայքում հարձակվողի պրոֆիլը տեղափոխել են դարպասապահների բաժին։

Հիշեցնենք, որ Ա Սերիայի 8-րդ տուրի «Ջենոայի» հետ խաղում (1:0) Օլիվյե Ժիրուն ստիպված էր կանգնել դարպասին այն բանից հետո, երբ խաղադաշտից հեռացվեց Մայք Մենյան։

Հարձակվողին հաջողվել է սեյվ կատարել, ինչի շնորհիվ 104-րդ րոպեին թիմին փրկել է գոլից։

Ֆրանսիայի հավաքականը հոկտեմբերյան հանդիպումների կազմը հրապարակելիս նույնպես ծաղրել է Ժիրուին՝ ընդգրկելով նրան դարպասապահների ցուցակում։