Ժոզե Մոուրինյոն՝ լրագրողին․ «Ես չեմ հասկանում, թե ինչի մասին եք խոսում»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է հռոմեական թիմում իր ապագայի վերաբերյալ հարցին։

«Հեռանա՞լ «Ռոմայից». Ես չեմ հասկանում, թե ինչի մասին եք խոսում։ Ես գործող պայմանագիր ունեմ։ Իմ կողմից խնդիրներ չկան։ Ես աշխատում եմ այստեղ, որպեսզի օգնեմ թիմին լավ արդյունքների հասնել: «Ռոման» մեր կյանքն է»,- մարզչի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Ա Սերիայի վերջին խաղում հռոմեական թիմը 4։1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ «Կալյարիի» նկատմամբ։ Մոուրինյոյի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը։