Հայտնի է, թե որքան ժամանակ բաց կթողնի Պաուլո Դիբալան վնասվածքի պատճառով

«Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, ով վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության «Կալյարիի» դեմ խաղում, բուժզննում է անցել, հայտնում է Calciomercato-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվողի մոտ ախտորոշվել է սալջարդ։ Դիբալային վերականգնվելու համար կպահանջվի 20-ից 30 օր։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում 29-ամյա արգենտինացին վեց հանդիպում է անցկացրել։ Դիբալան դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։