Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հավատում է հարձակվող Ռոդրիգոյի ներուժին։
Ինչպես հայտնում է Relevo-ն՝ «արքայական ակումբի» ղեկավարը կարծում է, որ բրազիլացին ապագայում կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։
Աղբյուրը նաև նշում է, որ Պերեսը չի սիրում Ռոդրիգոյին տեսնել պահեստայինների նստարանին: Պերեսը վստահում է գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին, ի թիվս այլ պատճառների, քանի որ իտալացի մասնագետը թույլ է տալիս Ռոդրիգոյին կանոնավոր կերպով դուրս գալ խաղադաշտ։
Հիշեցնենք, որ 22-ամյա բրազիլացին Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում արդեն անցկացրել է 9 հանդիպում, որտեղ դարձել է մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։