«Չելսին» պատրաստ է հաջորդ ամառ վաճառել հարձակվող Ռոմելու Լուկակուին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է հարձակվողին բաց թողնել 43 միլիոն եվրոյի դիմաց։
30-ամյա բելգիացին այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում», որի կազմում ութ հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և դարձել յոթ գոլի հեղինակ։
Նրա պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։