«Արսենալը» տրանսֆերային նպատակ ունի

«Արսենալը» շարունակում է հետաքրքրվել «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Պեդրո Նետոյի ծառայություններով։

Ինչպես հայտնում է The Sun-ը՝ «Արսենալը» դեռ հետաքրքրված է Նետոյով, ով պատրաստվում է հեռանալ «Վուլվերհեմփթոնից» 2024 թվականին: Պորտուգալացին նաև անգլիական Պրեմիեր Լիգայի այլ ակումբների, այդ թվում՝ «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում է։

Հիշեցնենք, որ «զինագործները» ցանկանում էին ձեռք բերել պորտուգալացուն 2022 թվականի ամռանը, սակայն այն ժամանակ գործարքը չկայացավ «գայլերի» ֆինանսական մեծ պահանջների պատճառով։