«Նապոլին» փոխարինող է փնտրում Վիկտոր Օսիմհենին

Հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարող է հեռանալ «Նապոլիից»: Ինչպես հայտնում է Calciomercato-ն, Իտալիայի չեմպիոններն արդեն փնտրում են մեկին, ով կփոխարինի նիգերիացուն հարձակման առաջնագծում:

Աղբյուրի համաձայն՝ նեապոլցիների ռադարում են Գաբրիել Ժեզուսը («Արսենալ»), Ալվարո Մորատան («Ատլետիկո Մադրիդ») և Ջոնաթան Դեյվիդը («Լիլ»):

26-ամյա Ժեզուսին Transfermarkt պորտալի փորձագետները գնահատում են 75 միլիոն եվրո։ 30-ամյա Մորատան գնահատվում է 20 միլիոն եվրո, իսկ 23-ամյա Դեյվիդը՝ 60 միլիոն եվրո։