ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, թե ինչ է մտածում եզրային հարձակվող Ուսման Դեմբելեի խաղի մասին։
Ֆրանսիացի ֆուտբոլիստին «Բարսելոնայից» ձեռք են բերել օգոստոսին 50 միլիոն եվրոյով։ 26-ամյա աստղի խաղը դեռ չի արդարացրել փարիզյան երկրպագուների սպասելիքները։
Դեմբելեն ութ խաղում մեկ գոլային փոխանցում է կատարել՝ չխփելով ոչ մի գոլ։
«Դեմբելեն շատ լավ է անում այն, ինչ անում է, ես շատ գոհ եմ նրա խաղից։ Նրա վիճակագրությունը ժամանակի ընթացքում կբարելավվի: Ֆուտբոլիստների վրա ճնշում գործադրելը անիմաստ վարժություն է:
Դժվար է լավագույններին անվանել, երբ հաղթում ես չորս հարձակվողով»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ կիրակի օրը կայանալիք Լիգա 1-ի «Ռենի» դեմ խաղից առաջ: