Անդրեա Պիրլոն չկարողացավ կատարել «Սամպդորիայի» դրած խնդիրը

Իտալական Բ Սերիայի 9-րդ տուրում «Սամպդորիան» արտագնա խաղում մրցեց «Ասկոլիի» հետ և չկարողացավ հաղթել մրցակցին. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։

Այսպիսով, «Սամպդորիայի» մարզիչ Անդրեա Պիրլոն չկարողացավ կատարել իրեն առաջադրված խնդիրը՝ նրանք հաղթանակ էին պահանջում Պիրլոյից։ Ինքը, սակայն, կարծում է, որ թիմը լավ խաղ ցուցադրեց.

«Ես տեսա այն խաղը, որը պետք է լիներ: Ֆուտբոլիստները պայքարեցին՝ չնայած թիմում եղած կարևոր կորուստներին: Ինձ դուր եկավ, թե ինչպես արձագանքեց թիմը երկրորդ խաղակեսում։ Ինձ դուր չեկավ մեր բաց թողած գոլը»,- Պիրլոյի խոսքը մեջբերում է իտալական ITASportPress գործակալությունը։