Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը խոսել է Ջուդ Բելինգհեմի հետ իր շփման մասին մադրիդյան ակումբ ժամանելուց առաջ։
«Ես ուզում էի Ջուդին տեսնել «Ռեալում»։ Անցյալ տարի ես բազմաթիվ հաղորդագրություններ էի ուղարկել Բելինգհեմին:
Գրեթե ամեն օր գրում էի նրան ու ասում. «Արի Մադրիդ»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր էջում։
Բելինգհեմը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել նախորդ ամառ Դորտմունդի «Բորուսիայից»: Տրանսֆերի գումարը կազմել է 103 մլն եվրո։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է ինը հանդիպում «Ռեալի» կազմում, որտեղ խփել է 8 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։